Խրատներ, խորհուրդներ
Կյանքի 11 կանոն Նիք Վույչիչից. crossnews.am
Եկատերինբուրգը հաջորդ քաղաքն էր, որ Նիք Վույչիչn այցելեց Մոսկվայից ու Պետերբուրգից հետո: Ոգեշնչող ու բարձրացնող բազում ուղերձների` առանց ձեռքերի ու ոտքերի հեղինակն այնտեղ պատմել է իր կյանքի պատմությունը:
Երջանկության նրա բանաձևը կարելի է ամփոփել 1 կետերի մեջ: 11 խորհուրդ, որ տառապանքի ու սեփական փորձի 33 տարիների արդյունքում է ձեռք բերվել: Եվ սա մի մարդու կողմից, ով չունի անգամ մատնահետքեր:
1. Մի՛ կորցրու հույսդ. այն հաղթում է մահը:
Նախկինում անհանգստանում էի, թե երբեք կին չեմ ունենա, որ երբեք կյանքում չեմ կարողանա երեխաներ ունենալ: Բայց հիմա ես ունեմ կին՝ Քանայեն, և երկու հիասքանչ զավակ:
Նախկինում անհանգստանում էի, թե երբեք չեմ կարողանա բռնել կնոջս ձեռքը, որ չեմ կարողանա գրկել երեխաներիս, երբ նրանք վատ զգան իրենց: Բայց հիմա ավագ որդիս է գրկում ինձ: Հիմա ես հասկանում եմ, որ կարևոր չէ՝ կկարողանա՞մ բռնել կնոջս ձեռքը, այլ կարևոր է, որ միշտ «պահեմ» նրա սիրտը:
2. Չի՞ ստացվում՝ կրկին փորձիր: Արա ամեն բան, ինչ կարող ես:
Ծնողներս սովորեցնում էին ինձ՝ երբ ինչ-որ բան չէր ստացվում, փորձել նորից ու նորից:
Եթե մի բան չի ստացվում, դա չի նշանակում, որ դու անհաջողակ ես: Դու, սակայն, կարող ես ձգտել դրան:
3. Ինքդ մի՛ սահմանափակիր քո ուրախությունը:
Երբեմն հանգամանքներն ու իրավիճակներն են թելադրում քեզ, թե ինչ ունես, բայց այն, ինչ դու ունես, չպետք է որոշի քո ուրախության չափը: Թույլ մի՛ տուր մարդկանց կարծիքին կամ մեկ այլ իրադարձության ստորացնել քեզ:
4. Մի՛ վախեցիր ծանր աշխատանքից:
Ինձ ասում են՝ «Դու Ավստրալիայից ես, որտեղ հեշտ է ամեն բան»: Բայց այստեղ ամեն բան ոսկուց չէ: Երբ իմ ծնողները եկան Հարավսլավիայից, նրանք միայն հագուստ ունեին: Բայց նրանք շատ ջանք են թափել: Եվ ինձ միշտ պատվիրում էին նույնն անել:
Ինձ խաղալիքների փող չէին տալիս: Ես պետք է ինքս այն վաստակեի: Ես փոշեկուլով մաքրում էի տունը շաբաթը երկու դոլլար ստանալու համար: Եվ հետագայում ես էի իրավասու` որոշելու, թե ինչ անեմ այդ փողի հետ՝ խաղալի՞ք գնեմ, թե՞ տամ աղքատներին:
5. Շնորհակա՛լ եղիր այն ամենի համար, ինչ դու ունես:
Շնորհակա՛լ եղիր ընտանիքիդ. սա միայն սկիզբն է:
Մենք պետք է շնորհակալ լինենք ամենի համար, ինչ ունենք ու աղոթենք նրանց համար, ովքեր դա անել չեն կարող:
6. Գնա՛ դեպի նպատակդ:
Երկու մարդիկ կան, ովքեր ոգեշնչել են ինձ իմ ուղերձներով կիսվել մարդկանց հետ:
Առաջինը Ֆիլիպն է. նա չէր կարողանում խոսել ու քայլել: Նա տառապում էր օստեոմելիտով (երբ մարմինը մաս առ մաս դադարում է գործել): Նա 25 տարեկան էր, երբ մենք հանդիպեցինք: Նա իր կայքն էր ստեղծել ու փորձում էր ոգեշնչել մարդկանց՝ վերադարձնելով նրանց հավատ կյանքի հանդեպ:
Իսկ երկրորդ մարդը մեր դպրոցի հավաքարարն էր: Նա ասում էր. «Դու կլինես հռետոր ու կպատմես մարդկանց քո պատմությունը»: Ես ցանկանում եմ, որ դուք իմանաք՝ նա մի ծեր մարդ էր, ում ես հարգում էի ընդամենը: Բայց ես միտք անգամ չունեի հռետոր դառնալ: Ես պատրաստվում էի հաշվապահ դառնալ: Բայց նա ամեն օր, երեք ամիս շարունակ, կրկնում էր դա ինձ:
Վերջիվերջո, ես համաձայնեցի ելույթ ունենալ: Այդժամ հասկացա, որ նույնպես կարող եմ ոգեշնչել մարդկանց: Կարևոր չէ, թե ով ես դու, կարո՞ղ ես քայլել կամ խոսել, թե՝ չես կարող, միևնույնն է, քո կյանքը նպատակ ունի:
7. Երջանկությունդ մի՛ կապիր ժամանակավոր բաների հետ, այլապես այն ժամանակավոր կլինի:
Հայրս ասում էր. «Դու պետք է աշխատես: Բայց ջանք արա, որ մարդիկ նույնպես աշխատեն քեզ վրա: Դու պարտավոր ես վճարել նրանց այն ամենի համար, ինչ նրանք անում են քո փոխարեն: Դու ես կրում պատասխանատվություն սեփական կյանքիդ համար»:
Ես զգում եմ այդ պատասխանատվությունը: Ես ունեմ նպատակ, ունեմ խաղաղություն, զորություն և ճշմարտություն:
8. Ընդունի՛ր ինքդ քեզ այնպիսին, ինչպիսին դու կաս:
Աղջիկնե՛ր, ձեզ պետք չէ կոշիկների նոր զույգ, որպեսզի դուք երջանիկ լինեք: Ձեզ ընկեր պետք չէ, որ դուք երջանիկ լինեք: Փնտրե՛ք ամուսին, ով ձեզ կսիրի և չի լքի, երբ դժվարությունները վրա հասնեն:
Տղաները մտածում են, որ երբեմն պետք է սկսել անվայելուչ խոսքեր ասել՝ տպավորելու համար, կամ «մկանները հաստացնել»… Բայց իմ մկաններն այնքան մեծ էին, որ ընկան ու… կորցրեցի դրանք…
Հասկացե՛ք, որ ցավն ու անբավարարվածությունը, որոնք դուք զգում եք, սատանան է ձեզ տվել: Բայց անգամ այդ մանր բեկորներից Աստված կարող է հիասքանչ մի բան արարել: Ամենակարևորը՝ ընդունեք ինքներդ ձեզ, հասկացեք, թե ով եք դուք ու ինչ եք ցանկանում:
9. Երազի՛ր, ու երազանքներդ իրականություն կդառնան:
Եթե մի բանի չենք հավատում, չի նշանակում, որ դա գոյություն չունի: Եթե մի բանի մասին չենք մտածում, նշանակում է՝ չենք որոնում դա: Չենք փնտրում՝ ուրեմն չենք գտնի: Չենք գտնի՝ ուրեմն չենք ստանա: Ամեն բան շատ պարզ է:
Երազանքներն իրականություն են դառնում, հրաշքները կատարվում են: Չեմ ասում, իհարկե՛, որ ամեն բան շատ հեշտ է լինելու: Ես, օրինակ, ֆուտբոլիստ չեմ դառնա: Բայց ես կարող եմ երջանիկ մարդ լինել:
10. Կենտրոնացեք այն ամենի վրա, ինչ կարող եք անել:
Ես իննամյա երեխաներից հարցնում էի՝ «Երբևէ սթրես վերապրե՞լ եք»: Եվ նրանք պատասխանում էին՝ այո: Ծանր տնային աշխատանք, վատ ուսուցիչ և այլն: 13-ամյա պատանիները նույն հարցին պատասխանում էին, թե ամեն բան նյարդայնացնում է իրենց՝ ընկերները, ծնողները, իրենց սեփական փոփոխվող մարմինը: 17 տարեկաններն ինձ ասում էին, որ սթրես են վերապրում դպրոցն ավարտելու պատճառով: «Եթե բուհ ընդունվեմ՝ ամեն բան լավ կլինի»,- ասում էին նրանք: Բայց ոչինչ չէր փոխվում… Բոլոր չամուսնացածները համարում են, որ իրենք երջանիկ չեն, որովհետև պետք է կին կամ ամուսին գտնեն, և այդ ժամանակ ամեն բան հիասքանչ կլինի:
Ո՛չ: Եթե դուք առանց ամուսնու երջանիկ չեք, ապա նրա հետ էլ երջանիկ չեք լինի: Կենտրոնացեք այն բանի վրա, ինչ ունեք հենց հիմա: Մի սպասեք ամուսնության, աշխատանքի, քննությունների ավարտին, որ անեք այն, ինչը կօգնի ձեզ երջանիկ լինել:
11. Լավ ընտրություն կատարիր, այն քեզ բարի պտուղներ կտա:
Որոշումները, որոնք նախկինում էի կայացնում, ինձ անշարժացնում էին: Ես մտածում էի. «Դու չունես ձեռքեր և ոտքեր, քո ծնողներից բացի ոչ ոք չի սիրում քեզ, դու ծանր լուծ ես բոլորի համար, ոչ աշխատանք ես ունենալու, ոչ կին, ոչ նպատակ»:
Բայց հավատացեք՝ Աստված ծրագիր ունի ձեզ համար: Եթե նա ունի նպատակ անձեռք ու անոտք Նիք Վույչիչի համար, ապա համոզված եղեք՝ ձեզ համար հաստատ ունի:
Եթե հրաշք չեք ստացել՝ ինքներդ հրաշք դարձեք մեկի համար: Վերջիվերջո, երկու հիմնական տարադրամ կա՝ ժամանակ և սեր:
Ամեն օր այս հարցին պատասխանեք՝ ո՞վ եք դուք և ի՞նչ եք ցանկանում անել: Արեք՝ ինչ կարող եք: Հիշե՛ք աղքատներին:
Աղոթե՛ք: Ոգեշնչե՛ք:
Կարդացեք նաև
Ներկայացնում ենք ХХ դարի ամենաազդեցիկ կանանցից մեկի՝ Մայր Թերեզայի պատգամները, որոնք կօգնեն ձեզ կյանքը գնահատելու եւ ավելի երջանիկ լինելու հարցում...
Շատ տարիներ առաջ, սատանան որոշում է պարծենալ և ցուցադրել իր մասնագիտության բոլոր գործիքները։ Սատանան դրանք խնամքով տեղավորում է ապակյա ցուցափեղկի տակ և բոլոր գործիքներին ամրացնում պիտակ...
Սեուլում կայացած համաժողովի ժամանակ երիտասարդը հարցրել է Alibaba Group-ի հիմնադիր Ջեք Մային, ում կարողությունը գնահատվում է 22.2 մլրդ դոլար, թե ինչ կաներ նա, եթե 25 տարեկան լիներ և նոր-նոր սկսեր իր բիզնեսը...
Microsoft ընկերության հիմնադիր Բիլլ Գեյթսի առանձնացրած 11 կանոնները, որոնք երեխաները երբեք չեն սովորում դպրոցում...
Աշխարհի ամենատգեղ կինը՝ Լիզի Վելասկեսը, ծնվել է յուրատեսակ համախտանիշով՝ նրա օրգանիզմը չի յուրացնում ճարպերը: Չմահանալու համար նա պետք է ուտի յուրաքանչյուր 15 րոպեն մեկ: Այժմ նրա հասակը...
Լռությունը հսկայական ուժ է, և մեզանից յուրաքանչյուրը պետք է սովորի այդ արվեստը: gogetnews.info-ն ներկայացնում է 5 պատճառ՝ ինչու է լռությունը հզոր ուժ...
Փոքրիկ, բայց շատ իմաստուն 20 դաս չինական փիլիսոփայությունից, որոնք տխրության և կասկածներով լի պահերին արժե հիշել: Նվիրեք ամեն մի խորհրդին մեկ օր, կիրառեք այն առօրյայում: Տխրության և կասկածներով լի պահերին...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն